Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Շարունակվում է 2013 թ.-ի դեկտեմբերի 28-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային պետական առաջին վիճակախաղի շահումների հանձնման գործընթացը:


Վիճակախաղը, որի տոմսերի իրացումից ստացված ամբողջ շահույթը հիմնականում ուղղվելու է Արցախում հայկական գորգագործության ավանդույթի վերականգնմանը, հայրենադարձության խրախուսմանը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, ընդգրկել է համայն հայությանը ինչպես ԼՂՀ-ում և ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում:


Ս.թ մարտի 18-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում Ազգային վիճակախաղի խոշոր շահումներից մեկը` Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան հանձնվել է իր օրինական տիրոջը` ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակչուհի Գոհար Բաղդասարյանին:


ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչություն


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի հայրենակիցներ


Ամանորյա շնորհավորանքների հետ միասին ընդունեք անկեղծ երախտիքի խոսքեր Ազգային վիճակախաղի առաջին խաղարկության կյանքի կոչման առթիվ:

Հայտնում ենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին անցկացված Ազգային վիճակախաղին մասնակցած 261 505 տոմսերից վիճակահանության արդյունքում շահելեն 342 տոմսեր, որը կարող եք ստուգել Ազգային վիճակախաղի պաշտոնական կայք-էջերում` www.nkrlottery.com, www.nkrlottery.am:


Շահումները կտրամադրվեն կազմակերպված միջոցառման շրջանակներում:


Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մասնակցած և շահած տոմս ունեցող հայրենակիցներին խնդրում ենք դիմել`


  • ԼՂՀ-ում` ԼՂՀ կառավարություն, ք.Ստեփանակերտ, Փետրվարի 20 հասցեով, հեռ. +374 47 94 12 95
  • ՀՀ-ում` Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն, ք.Երևան, Ն.Զարյանփող. 17ա հասցեով,
    հեռ.` +374 10 24 99 28, +374 91 43 73 55, +374 93 70 42 42
  • Արտերկրում` համապատասխան պետության Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն կամ համագործակցող այլ կառույցներ:

Շահումը ստանալու նախանշված օրն անհրաժեշտ է ներկայանալ շահող տոմսով և անձը հաստատող փաստաթղթով:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել + 374 97 20 70 27, + 374 97 30 37 70, + 374 47 94 12 95


Ինչպես նաև` կարող եք Ազգային վիճակախաղի պաշտոնական կայք-էջերում (www.nkrlottery.com,www.nkrlottery.am) թողնել հաղորդագրություն` «Կապ» մասնաբաժնում, նաև` էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected] հասցեով:


Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողով

Ակնարկ

Ինչպես Արցախի ազատագրությունը, այնպես էլ վերակերտումը հնարավոր է աշխարհասփյուռ հայերի միավորված ուժերով. Արցախը ոչ միայն հայության նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է ու հպարտությունը, այլև աշխարհին ներկայանալու հայության դիմագիծը, հայության պատիվը:


Ազգային պետական վիճակախաղը մի յուրօրինակ միջոց է սեփական հաղթանակով մասնիկն լինելու համազգային հաղթանակի, այն բացառիկ դեպքն է, երբ հաղթանակն անխուսափելի է, քանի որ երկու դեպքում էլ շահում է հայը` բարեկեցիկ ընտանիքներով բարեկեցիկ հայրենիք:


Շրջանառության մեջ դրված 300 000 տոմսից սպառված է համարվում 250 000 տոմս: Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմում է 200 մլն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված մնացած շահույթը` շուրջ 300 մլն.-ը կուղղվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների, ենթակառուցվածքների զարգացման, հայրենադարձության, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին:


Վիճակախաղի խաղակությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին, 2013թ.: Խաղարկությունը սկսվելու է ժամը 11:00-ին և տևելու մոտ 6 ժամ: Այն ուղիղ եթերով հնարավոր է դիտել www.nkrlottery.am, www.nkrlottery.com, www.aparaj.am կայքերով: Տարբեր ԶԼՄ-ներ օրվա լրատվության ժամերին պարբերաբար կանդրադառնան խաղարկության ընթացքին:


Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի կազմակերպման հանձնաժողովի անաչառ երաշխավորության ներքո, իսկ թափանցիկության ապահովման համար խաղաքարերի վիճակահանությունն կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի տարբեր դպրոցներից առաջին դասարանի 72 աշակերտներ:

Ֆոտոդարան

Շահումային ֆոնդ

Արցախի Հանրապետության համար հատկանշական` Գերագույն Խորհրդի առաջին ընտրությունների օրը` դեկտեմբերի 28-ին, 2013թ., կանցկացվի Ազգային պետական վիճակախաղի առաջին խաղարկությունը, որի շահումային ֆոնդը կազմում է 200 մլն. ՀՀ դրամ, ընդ որում բացառիկ հնարավորություն է ընձեռվում շահելու


  • բնակարան Ստեփանակերտ քաղաքում,
  • տոյոտա կորոլա ավտոմեքենա,
  • արցախյան զարդանախշերով 335 գորգ` ստեղծված Ղարաբաղ «Կարպետ» ընկերության կողմից,
  • 5 տուրիստական ուղեգիր` «Զբոսաշրջային պտույտներ Արցախում» խորագրով. բացառիկ հնարավորություն մեր հայրենակիցների համար Հայոց Արևելից կողմանց հիշարժան պատմաճարտարապետական կոթողներին, մշակութային օջախներին, դպրության կենտրոններին ծանոթանալու համար:

Կապ